Antonyan ProjectՃարտարապետություն և կոնստրուկտիվ նախագծում

Լրահոս

Ստուդիայից։

Նախագծեր, այցեր շինհրապարակ և նորություններ, ինչպես դրանք կիսում ենք Instagram-ում։ Նկարագրությունները ներկայացված են այնպես, ինչպես հրապարակվել են՝ հայերեն և անգլերեն։

Հետևեք @antonyanproject_arch-ին

Ուսումնասիրություններ

Կամուրջների նախագծում՝ քայլ առ քայլ։

Մենք ընդլայնում ենք մեր կոնստրուկտիվ պրակտիկան դեպի կամուրջներ։ Այս շարքը բաց ներկայացնում է ճանապարհը՝ ինչ ենք սովորում միջազգային փորձից, ինչպես ենք այն ստուգում նորմերով և ով է միանում արվեստանոցին այդ աշխատանքի համար։

01 · Ճանաչում

Կամուրջներ՝ միջազգային փորձի լույսի ներքո

Ուսումնասիրում ենք, թե ինչպես են եվրոպական և ճապոնական առաջատար ընկերությունները նախագծում ավտոճանապարհային և հետիոտնային կամուրջներ սեյսմիկ գոտիներում՝ թռիչքների տեսակները, հենարանների և սեյսմամեկուսացման հանգույցները, և ինչպես է EN 1998-2-ը կարգավորում կամուրջների սեյսմակայուն նախագծումը։ Յուրաքանչյուր ուսումնասիրություն վերցնում է կամրջի մեկ տեսակ և հարցնում՝ ինչ կնշանակեր այն Հայաստանում։

Ընթացքի մեջ

02 · Ուսումնասիրություն

Կոնստրուկցիան թռիչքի հետևում

Երկրորդ շարքը կոնստրուկցիայի մասին է՝ ինչպես են աշխատում փռվածքները և հենասյուները երկրաշարժի ժամանակ, երբ են արդարացված պողպատե կամ համակցված փռվածքները մեծ թռիչքներում, և ինչպես են կամուրջները դիտարկվում տեղում կիրառվող ռուսական СП և հայկական նորմերում։ Նպատակը մեթոդ է, որը կարող ենք տող առ տող ստուգել նախքան պատվիրատուին ներկայացնելը։

Ընթացքի մեջ

03 · Թիմ

Կամուրջների ինժեներ մեր սեղանի շուրջ

Նախ ճանաչում և ուսումնասիրություն, հետո մարդիկ։ Նախատեսում ենք արվեստանոց հրավիրել փորձառու կամուրջների ինժեների, որը կաշխատի Երևանում մեր կոնստրուկտորների և արտասահմանյան գործընկերների կողքին։ Եթե դա կարող եք լինել դուք, գրեք մեզ։

Բացվում է 2027-ին

Գրեք մեզ

04 · Տեղեկատու

Հայկական նորմերը՝ կողք կողքի

ՀՀՇՆ նորմերը, որոնցով նախագծում ենք, մեկ աղյուսակում՝ ամենամոտ СНиП/СП-ների, Եվրակոդերի և ամերիկյան ստանդարտների հետ։ Ստուգաթերթ բոլորի համար, ովքեր կառուցում են Հայաստանում։

Բացել աղյուսակը
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
1 / 3

Հյուրանոցային համալիրի նախագիծ Դիլիջանում։
Դիլիջանի բնապատկերի մեջ ձևավորվող հյուրանոցային համալիրի գաղափարը։
Hotel complex project in Dilijan.
The concept of a hotel complex shaped by the landscape of Dilijan.

Հյուրանոցային համալիր, Դիլիջան

1 / 20

Այս տարի մենք նշում ենք մեր արվեստանոցի գործունեության 20-ամյակը։ Ավելի քան երկու տասնամյակ մենք իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր Հայաստանում՝ ստեղծելով միջավայրեր, որոնք դարձել են մարդկանց կյանքի մի մասը։ Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար պատասխանատվություն է, վստահություն և ապագայի հանդեպ հավատ։
Այս ճանապարհը շարունակվում է, և դեռ բազմաթիվ գաղափարներ սպասում են իրենց իրականացմանը։ Շուտով մենք կկիսվենք նաև նոր ու հետաքրքիր նախագծերով և նորություններով։
Մենք խորապես շնորհակալ ենք այս ամբողջ ճանապարհին մեր կողքին լինելու, վստահելու և մեզ հետ աճելու համար:

This year we are celebrating the 20th anniversary of our studio’s activity. For more than two decades, we have carried out numerous projects in Armenia, creating environments that have become part of people’s lives. For us, each project means responsibility, trust and belief in the future.
This journey continues, and many ideas are still waiting to be realized. Soon we will also share new and exciting projects and updates.
We are deeply grateful to you for being by our side throughout this entire journey, for your trust, and for growing together with us.

Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից

Antonyan Project -ը ճարտարապետական և կոնստրուկտորական ստուդիա է, որը տեղակայված է Երևանում ,սկսած 2006 թվականից։ Մենք սկսել ենք որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և տարիների ընթացքում իրականացրել ենք բնակելի, հասարակական և արդյունաբերական նախագծեր ՀՀ -ում և ՀՀ-ից դուրս ։
Մեր ընկերության և ամբողջ ոլորտի համար ամենաբարդ շրջանն էր, մենք շարունակեցինք առաջ շարժվել:
Այսօր մենք ընդլայնում ենք մեր թիմը՝ հասանելի լինելով ինչպես Հայաստանում, Իտալիայում այնպես էլ այլ երկրներում։
Բացի նախագծումից, մենք հաճախ իրականացնում ենք նաև շինարարության ճարտարապետական և կոնստրուկտիվ փուլերի վերահսկողություն։

Մեր թիմը հայտնի է մանրամասնություններին ուշադրություն դարձնելու, արդյունավետ նախագծային կառավարման, ստեղծարարության, տեխնիկական հմտությունների և ազգային ստանդարտներին համապատասխան լուծումներ առաջարկելու կարողությամբ։ Մենք մասնակցել ենք նաև մշակութային կարևորություն ունեցող նախագծերի, այդ թվում՝ եկեղեցիների և հանրային տարածքների։

Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից

Ռեստորանի նախագիծը գտնվում է կոնցեպտուալ սահմանման փուլում, որտեղ մշակվում են ճարտարապետական և կոնստրուկցիոն հիմնական գաղափարները։ Այս փուլում ձևավորվում է տարածքի կազմակերպումը, ֆունկցիոնալ լուծումները և միջավայրի ընդհանուր տեսլականը։
Ներկայացված ռենդերը արտացոլում է նախագծի նախնական գաղափարը, որի զարգացումը շարունակվում է հաջորդ փուլերում։

Ռեստորան, կոնցեպտուալ նախագիծ
Ռիլս

Շինարարության ընթացքում իրականացվում է
հեղինակային և տեխնիկական հսկողություն,
կառուցվածքային լուծումների համապատասխանության ստուգում,
ամրացման և բետոնապատման աշխատանքների վերահսկում,
ինչպես նաև որակի և անվտանգության մշտական գնահատում։

Այս համակարգված մոտեցումը ապահովում է
կառույցի հուսալիությունն ու երկարաժամկետ անվտանգ շահագործումը։

Ռիլս

Մեկ օր շինհրապարակում։

A day on the construction site.

Ռիլս

Շինհրապարակում, վերևից։

On site, seen from above.

Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
1 / 2

Ներկայացնում ենք բազմաբնակարան բնակելի համալիրներից մեկը նախագիծ Աբովյան քաղաքում։

Ճարտարապետական և կոնստրուկտորական լուծումները մշակված են բացառապես Antonyan Project ստուդիայի կողմից։

Սկսած 2006 թվականից զբաղվում ենք տարբեր նշանակության շենքերի և կառույցների նախագծմամբ։

Մեր թիմի կողմից ՀՀ տարածքում իրականացվել են տասնյակից ավելի բարձր հարկայնության բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ շենքեր։

We present a multifamily residential project in Abovyan.

The architectural and structural solutions have been developed by Antonyan Project studio.

Since 2006, we have been designing buildings and structures of various functions. Our team has successfully delivered more than ten high-rise residential and mixed-use projects across Armenia.

Բնակելի թաղամաս, Աբովյան
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
1 / 2

Ռենդերային դրվագներ նախագծվող առանձնատնից։

Յուրաքանչյուր նախագծում առաջնահերթ կարևորում ենք տարածքների արդյունավետ կազմակերպումը, որպեսզի յուրաքանչյուր մետր լինի մտածված և ծառայի իր նպատակին։
Ճիշտ պլանային լուծումները ստեղծում են հարմարավետ, ֆունկցիոնալ և ներդաշնակ բնակավայր՝ լիովին համապատասխան պատվիրատուի կարիքներին։

Render views of a modern private residence .

In every project, we prioritize efficient space planning so that every square meter is purposeful and tailored to the client’s needs.
Thoughtful layout solutions create a comfortable, functional, and harmonious living environment.

Առանձնատուն, 2026
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
1 / 2

Ռենդերային դրվագներ նախագծվող առանձնատնից։

Համագործակցության համար կարող եք կապ հաստատել նշված կոնտակտներով։

Լողավազանով առանձնատներ
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
1 / 2

Ներկայացնում ենք բազմաբնակարան բնակելի համալիրի նախագիծ Աբովյան քաղաքում։

Ճարտարապետական և կոնստրուկտորական լուծումները մշակված են Antonyan Project արվեստանոցի կողմից։

Սկսած 2006 թվականից զբաղվում ենք տարբեր նշանակության շենքերի և կառույցների նախագծմամբ։

Մեր թիմի կողմից ՀՀ տարածքում իրականացվել են տասնյակից ավելի բարձր հարկայնության բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ շենքեր։

We present a multifamily residential project in Abovyan.

The architectural and structural solutions have been developed by Antonyan Project studio.

Since 2006, we have been designing buildings and structures of various functions. Our team has successfully delivered more than ten high-rise residential and mixed-use projects across Armenia.

Բնակելի համալիր, Աբովյան
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից

Antonyan Project-ը փնտրում է ճարտարապետի՝
առնվազն 1 տարվա մասնագիտական փորձով, միանալու մեր թիմին Երևանում։

Փնտրում ենք մասնագետի, ով կարող է աշխատել ճարտարապետական
կոնցեպտի զարգացման,
տեխնիկական գծագրերի և փաստաթղթերի պատրաստման,
ինչպես նաև նախագծերի մանրամասն մշակման վրա՝
թիմում արդյունավետ համագործակցելով և պատասխանատվությամբ։

Պահանջվող ծրագրեր
AutoCAD | Revit / ArchiCAD| Photoshop | D5 Render/ other
(Լրացուցիչ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

Թեկնածուն պետք է կարողանա արդյունավետորեն կառավարել իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը և խստորեն պահպանել սահմանված ժամկետները։

Կարիերա
Ռիլս

Antonyan Project-ը փնտրում է փորձառու ինտերիեր դիզայների, առնվազն 2 տարվա մասնագիտական փորձով և բարձրագույն կրթությամբ։

Պահանջվող ծրագրերի իմացություն:
3ds Max + V-Ray կամ Corona | Photoshop | SketchUp | D5 Render | AutoCAD, Revit /ArchiCAD։
Հավելյալ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մեր գրասենյակը Երևանում է։ Որախ կլինենք ձեզ տեսնել մեր թիմում։

Կարիերա
Ռիլս

Մեր նախագծով վերակառուցված ռեստորանային համալիրն արդեն ընդունում է իր հյուրերին։

The restaurant complex rebuilt to our design is now welcoming its guests.

Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից
1 / 2

Հասարակական շենքի էսքիզային նախագծից դրվագներ:
Մենք նախագծում ենք կոմերցիոն միջավայրեր, որտեղ գեղագիտական լուծումները խստորեն համադրվում են ֆունկցիոնալ արդյունավետության հետ։
Յուրաքանչյուր գիծ, նյութ և լուսավորություն հաշվարկված է՝ ստեղծելու միջավայր, որը խթանում է արդյունավետ աշխատանքը, հաճախորդների հոսքը և բրենդի վստահելիությունը։

Բիզնես կենտրոն, էսքիզային նախագիծ
Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից

Ձեր բիզնեսը արժանի է տարածքի, որը արտահայտում է նրա արժեքն ու ինքնությունը։
Մենք նախագծում ենք կոմերցիոն միջավայրեր, որտեղ գեղագիտական լուծումները խստորեն համադրվում են ֆունկցիոնալ արդյունավետության հետ։
Յուրաքանչյուր գիծ, նյութ և լուսավորություն հաշվարկված է՝ ստեղծելու միջավայր, որը խթանում է արդյունավետ աշխատանքը, հաճախորդների հոսքը և բրենդի վստահելիությունը։

Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից

Մեր կողմից նախագծված հարմարավետ Թաուն հաուսները:

Թաունհաուսները ձևավորվել են Լոնդոնում և Փարիզում՝ 17-րդ դարում՝ որպես պատասխան քաղաքների ուրբանիստիկ աճին և հողի արժեքի բարձրացմանը։ Ժամանակի ընթացքում դրանք վերածվեցին բազմահարկ բնակարանների՝ տարածված թե՛ քաղաքային, թե՛ արվարձանային տարածքներում։

Նրանց առանձնահատկությունն է ընդհանուր պատերով, բայց առանձին մուտքերով և համաչափ ճակատներով կառուցվածքը, որը ստեղծում է մասնավորության և համայնքային կյանքի ներդաշնակ հավասարակշռություն։

Թաունհաուսներ
Ռիլս

Երկաթբետոնե շենքի շինհրապարակից վերջին կադրերը։

Recent site updates from a reinforced concrete building.

Պատկեր Antonyan Project-ի Instagram էջից

Մեր կողմից նախագծված հարմարավետ Թաուն հաուսները,

Թաունհաուսներ